Մայրաքաղաքում շարունակվում են մետաղական հենասյուների մաքրման և ներկման աշխատանքները

14.05.2018

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերությունից տեղեկացնում են, որ շուրջ 1 ամիս է՝ մեկնարկել են արտաքին լուսավորության հենասյուների ներկման 2018 թվականի աշխատանքները: Ըստ այդմ, մինչ օրս մայրաքաղաքի վարչական շրջաններում ամբողջությամբ ներկվել և թարմ տեսք է ստացել 1056 մետաղական հենասյուն, ևս 428-ը ներկվել է մասնակի: Ըստ անհրաժեշտության գործընթացը շարունակական բնույթ կկրի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ