Նախատոնական անակնկալ՝ քաղաքապետարան և վարչական շրջաններ այցելող կանանց ու աղջիկներին

07.03.2018

Մարտի 8-ին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի երկու մասնաշենքերի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակ այցելող բոլոր կանանց ու աղջիկներին դիմավորել են Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներով և ծաղիկներով:

Անակնկալը հաճելիորեն զարմացրել է կանանց և աղջիկներին, ովքեր շնորհակալություն են հայտնել ուշադրության և օրը ջերմ պահերով լցնելու համար:
Նախաձեռնությունը կշարունակվի ամբողջ օրվա ընթացքում:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին