Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

08.10.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ավարտին կազմակերպված պաշտոնական արարողության շրջանակում, Երևանի և Փարիզի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ