Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա

20.02.2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ փետրվարի 9-15-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 404 երեխա՝ 198 տղա, 206 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38742 քաղաքացի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ