Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ընդունել է Արցախի փողոցի վթարային շենքի բնակիչներին

01.03.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ընդունել է Արցախի փողոցի 4-րդ նրբանցք 10 հասցեի շենքի բնակիչներին: 4-րդ կարգի վթարային շենքում առկա 83 բնակարաններից 13-ը հրաժարվում են վերաբնակեցման քաղաքապետարանի ծրագրից:
«Մենք ձեզ առաջարկել ենք 27 մեկ սենյականոց բնակարան և այնքան 2 և 3 սենյականոց, որքան անհրաժեշտ է՝ ըստ հասանելիության: Հենց հիմա ես փոխանցում եմ ձեզ քաղաքապետի ամենաբարձր երաշխիքը, որ որևէ մեկը չի պատրաստվում ձեզ խաբել, հանել այդտեղից ու չտալ ձեր բնակվարձերը: Քաղաքապետարանը, ի դեմս Հայկ Մարությանի, երաշխավորում է, որ մենք կտրամադրենք ձեզ անվճար բնակարաններ վարձով այնքան ժամանակ, մինչև Սիսակյան 3 շենքը կհանձնվի շահագործման,և դուք քաղաքապետի կողմից կայացված որոշման հիման վրա կստանաք որոշմամբ սահմանված ձեզ հասանելիք բնակմակերեսը: Ովքեր չեն համաձայնում և գերադասում են մնալ այդ շենքում, մենք իրենց վերևի հարկերը կոնսերվացնում ենք և այլևս որևէ պատասխանատվություն չենք կրում այն մարդկանց կյանքի և առողջության համար: Այսպիսով, եկենք ֆիքսենք, որ մենք համաձայն ենք, որ վերևի երկու հարկը կոնսերվացվի, և ով համաձայն է մեր պայմանին՝ գնա, ներքևինները մնան, բայց առանց երաշխիքի, որ իրենք բնակարան կունենան Սիսակյանի վրա կառուցվող շենքում, երբ այն կհանձնվի շահագործման: Կարծում եմ՝ դա ամբողջությամբ օրենքի և արդարության սահմաններում է»,- նշել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Տեսանյութ

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ընդունել է Արցախի փողոցի վթարային շենքի բնակիչներին