Պարգևատրվել են համայնքային ենթակայության դպրոցների և մանկապարտեզների մանկավարժներ

22.10.2021

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ կայացել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների ու մանկապարտեզների մանկավարժների մեծարման երեկո: Ողջունելով ներկաներին ու կարևորելով մանկավարժների առաքելությունը մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում՝ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Կարեն Սարգսյանը հնչեցրել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանի շնորհավորական ուղերձը՝ օրվա առիթով:

Հանդիսության շրջանակում պատվոգրերով և հուշանվերներով են խրախուսվել համայնքային ենթակայության դպրոցների 153 և մանկապարտեզների 161 մանկավարժներ: Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով:

 

Լուսանկարներ