Ս.թ. հուլիսի 19-ից Իսակովի պողոտայի Էջմիածին-Երևան ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվի

15.07.2021

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 19-ից Իսակովի պողոտայի Էջմիածին-Երևան ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց հատվածը կփակվի 3 ամսով: Որպես այլընտրանքային հնարավորություն՝ վարորդներին առաջարկվում է օգտվել ՀՀ ոտիկանության զորամասի հարևանությամբ Իսակովի պողոտայում կազմակերպվող հետադարձի հնարավորությունից:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Լուսանկարներ