ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Սանիթեք» - ը աղբահանության և սանմաքրման աշխատանքներ է իրականացնում նաև Արաբկիր վարչական շրջանում

20.08.2015

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն աշխատանքներն է սկսել նաև Արաբկիր վարչական շրջանում: Խոշոր ներդրումային այս ծրագրի շրջանակում Արաբկիրում ևս աղբահանության ոլորտում կիրականացվի եվրոպական չափորոշիչներին համապատասխան սպասարկում: Արաբկիրը թվով 7- րդ վարչական շրջանն է, ուր գործունեություն է ծավալում «Սանիթեք» -ը: Մինչ այս ընկերությունը սանմաքրում և աղբահնություն էր սկսել Կենտրոն, Աջափնյակ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա և Նորք-Մարաշ վարչական շրջաններում: Մինչև տարեվերջ այս ցանկում ներառված կլինեն նաև Նուբարաշեն, Ավան, Նոր Նորք, Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player