Սեպտեմբերի 15-ին կվերսկսվի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների գործունեությունը

07.09.2020

Հարգելի համաքաղաքացիներ,

2020-2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզներն այդ օրվանից կսկսեն գործել:
Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում:
Առաջնահերթությունը տրվելու է`
ա) աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,
բ) առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,
գ) տվյալ հաստատության աշխատակցի երեխային:

Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:

Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում:

 

Լուսանկարներ