Շարունակվում է համագործակցությունը Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև

28.11.2016

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակետ: Երևանից ժամանած հյուրերը նախ հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ ու քննարկել համագործակցության ծրագրերը: Փորձի փոխանակման նպատակով կայացած հաջորդ հանդիպումը եղել է Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի աշխատակիցների հետ, որից հետո էրեբունցիներն այցելել են հ. 2 հիմնական դպրոց: ԼՂՀ կատարած այցի շրջանակում պատվիրկության անդամները Ստեփանակերտի քաղաքապետարանում մասնակցել են կլոր-սեղան քննարկմանը, որի ընթացքում նախանշվել են համագործակցության որոշակի ուղղություններ: Ստեփանակերտի քաղաքապետարանին և համար 2 հիմնական դպրոցին Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի անունից հանձնվել են նվերներ և ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ