Շարունակվում են Կարմիր բլուր հնավայրին հարակից այգու բարեկարգման աշխատանքները

28.07.2015

Մայրաքաղաքի կանաչ գոտիների, պուրակների և այգիների տարածքների ընդլայնման, նորերի ձևավորման ծրագրի համատեքստում Շենգավիթ վարչական շրջանում շարունակվում են Կարմիր բլուր հնավայրին հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները: Համաքաղաքային գարնանային ծառատունկի աշխատանքների ընթացքում մաքրվել և փորվել է այգու տարածքը, ավելացվել է անհրաժեշտ քանակության բուսահող: Ներկայում ընթացքի մեջ է և շուտով կավարտվի բարեկարգման աշխատանքների առաջին փուլը: Զուգահեռաբար նախանշվել են ապագա զբոսայգու ճեմուղիները, սիզամարգային հատվածները: Առաջիկա ամիսներին կձևավորվեն նաև հանգստի գոտիները, խաղահրապարակները, այգին կկահավորվի և կներկայանա հարմարավետ ու գեղեցիկ տեսքով: Շուրջ 3000 քմ տարածքով այգին նախատեսվում է երևանցիներին հանձնել հոկտեմբերին:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին