Շենգավիթ վարչական շրջանը կունենա ևս մեկ հանգստի գոտի

19.10.2016

Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցում ևս մեկ հանգստի ու ժամանցի հարմարավետ վայր շուտով կհանձնվի բնակիչներին: Մինչ շինարարության մեկնարկը ապամոնտաժվել են ապօրինաբար կառուցված ցանկապատերը, հեռացվել են տարիների ընթացքում կուտակված ավելորդ իրերը: Հանգստի գոտում կառուցվել է մանկական խաղերով համալրված խաղահրապարակ, տեղադրվել են զրուցատաղավարներ, ձևավորվել են կանաչ տարածքներ, ճեմուղիներ, անցկացվել է արտաքին լուսավորության նոր ցանց: Հանգստի գոտու հարևանությամբ կգործի նաև բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ, որտեղ կարող են անցկացվել մարզական միջոցառումներ` տարբեր մարզաձևերից:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին