Սուրբ Գր. Լուսավորչի փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը վերադարձվել է համայնքին

05.08.2020

Ապամոնտաժվում են սբ. Գր. Լուսավորչի փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկի (նախկին «Ձկան խանութին» հարակից տարածք) գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի։
Գետնանցման տարածքի զգալի մասը պատկանում էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Դրա շնորհիվ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։ Ավելորդություններն ապամոնտաժելու, անցումը մաքրելու, լվանալու և լուսավորությունը կարգավորելու աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ:

 

Լուսանկարներ