Սուրբ Սարգսի տոնը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

15.02.2019

Երևան քաղաքի պատմության թանգարանը Հայ առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով նախաձեռնել էր թեմատիկ միջոցառում: Թանգարանի աշխատակիցները ներկայացրել են տոնի խորհուրդը, պատմությունն ու դրա հետ կապված տոնածիսական ավանդապատումները, ինչպես նաև՝ փոքրիկ բեմականացում: Ընդ որում, որպես գույք և հանդերձանք ծառայել են թանգարանի օժանդակ ֆոնդում պահվող իրերը: Ավանդական պարեղանակներով ուղեկցված միջոցառման ավարտին ներկաներին օրվա խորհրդով բաժանվել են աղի բլիթներ:

Լուսանկարներ

Տեսնել ավելին