Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

21.04.2017

Ապրիլի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 213 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 186-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 27 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 79 հեռախոսազանգ, որոնցից 67-ին լուծում է տրվել, իսկ 12-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ