Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում

11.05.2018

Ապրիլի 23-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 377 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 361-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 16 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 97 հեռախոսազանգ, որոնցից 74-ին լուծում է տրվել, իսկ 23-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ