Տարոն Մարգարյան. «Յուրաքանչյուր տնտեսվարող պետք է գիտակցի, որ հստակ պարտավորություններ ունի համայնքի նկատմամբ»

26.03.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն, անդրադառնալով մայրաքաղաքի զբոսայգիների և ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պատշաճ խնամքի ու պահպանման հարցերին, աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության, շինարարության և բարեկարգման վարչություններին, ինչպես նաև «Սանիթեք» ընկերությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է վարձակալների հետ համագործակցված բարեկարգել ու պատշաճ տեսքի բերել Սարյանի պուրակի տարածքը, Կոնսերվատորիայի հարակից այգին, ինչպես նաև Օղակաձև զբոսայգին:

«Յուրաքանչյուր տնտեսվարող պետք է գիտակցի, որ հստակ պարտավորություններ ունի համայնքի նկատմամբ ու պետք է պատշաճ իրականացնի դրանք: Հարակից տարածքների բարեկարգման և խնամքի ապահովման աշխատանքները ևս պայմանագրային պարտավորություններ են, որոնք ենթակա են պարտադիր կատարման: Ըստ այդմ, նախազգուշացրեք ու հետևեք, որ նրանցից յուրաքանչյուրը կատարի ստանձնած պարտականությունները, ընդ որում, խստորեն վերահսկեք, որ տվյալ աշխատանքներն իրականացվեն պատշաճ, որակով ու սահմանված ժամկետներում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին