Տեղային շաբաթօրյակներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում

31.10.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոյեմբերի 12-ին նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ընդառաջ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ներքին շաբաթօրյակները: 

Գործընթացին տեղերում հետևում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների պատասխանատու ծառայությունների ղեկավարները:
Հիշեցնենք, որ չնախատեսված վայրերում շինարարական և կենցաղային աղբ թափելու համար կիրառվում է օրենքով սահմանված վարչարարություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին