Ծառատունկ՝ Երկրի օրվա առթիվ

22.04.2019

Ապրիլի 22-ին` Երկրի օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանը «Ազգային ջրային համագործակցություն» գիտական բնապահպանական ՀԿ-ի հետ համատեղ Աջափնյակի Շիրազի 4/3 հասցեի հարակից այգում ծառատունկ էր կազմակերպվել: Հանգստի գոտին, ծառատունկին զուգահեռ, նաև մաքրվել է, արդիականացվել է ոռոգման համակարգը: 

Երկրի օրվա խորհուրդը նպատակ ունի հանրության և յուրաքանչյուր քաղաքացու ուշադրությունը սևեռել Երկրի և շրջակա միջավայրի խնդիրներին։

Լուսանկարներ