Ծիծեռնակաբերդում և Սարալանջում բնաշիվային էտ է կազմակերպվել

13.04.2019

Այսօր վաղ առավոտից համաքաղաքային ծառատունկի ընթացքում Ծիծեռնակաբերդի և Սարալանջի 17 հա տարածքում, որտեղ առաջիկայում նախատեսված է անտառվերականգնում, կազմակերպվել է բնաշիվային էտ:

Աշխատանքներին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցները:
«Սա ոչ պակաս կարևոր աշխատանք է, որքան՝ ծառատունկը: Նախկինում հատված ծառերի կոճղերից ձևավորված թփուտներն առանձնացվել են հիմնական առանցքային ցողուններից, մաքրվել՝ այդպիսով մեծացնելով ծառերի կենսունակությունը»,-նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը՝ հավելելով, որ չորացած ճյուղերից մաքրված տարածքները կնախապատրաստեն նաև հետագա ծառատունկի համար:
Էտված ճյուղերը տեղում մանրացվել են հատուկ սարքով և տեղափոխվել:

Տեսանյութ

Ծիծեռնակաբերդում և Սարալանջում բնաշիվային էտ է կազմակերպվել
Տեսնել ավելին