Վարդավառի տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ՝ Ավան վարչական շրջանում

23.07.2017

Պայծառակերպության` Վարդավառի տոնին նվիրված միջոցառումները Ավան վարչական շրջանում մեկնարկել են Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ պատարագով: Ավելի ուշ վարչական շրջանի Ընտանիքի, Իսահակյան, Դուրյան և Քուչակ թաղամասերի այգիներում կազմակերպվել են տոնին համահունչ միջոցառումներ, տոնական ռիթմերով ուղեկցվող ջրախաղեր:
Ջրային ուրախությանը մասնակից փոքրիկների տրամադրությունն էլ ավելի է բարձրացել, երբ նրանց են այցելել սիրված մուլտֆիլմերի հերոսները:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին