Զբոսանք «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով՝ շաքարային դիաբետի միջազգային օրվա կապակցությամբ

14.11.2017

Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով տարվա ընթացքում իրականացվում են բազմապիսի սոցիալական նշանակության նախագծեր: Դրանցից հերթականը կազմակերպվել էր այսօր՝ շաքարային դիաբետի միջազգային օրվա կապակցությամբ: Քաղաքապետարանի տուրիզմի բաժինը օրվա «Առողջ ապագան մեր իրավունքն է» խորագրի ներքո «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի շահառուների համար կազմակերպել է զբոսանք «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղով:

Նշենք, որ շաքարային դիաբետի միջազգային օրվա նպատակն է կենտրոնացնել համաշխարհային պայքարը այս հիվանդության դեմ, մասնավորապես՝ հանրության ուշադրությունը հրավիրել խնդրին, նպաստել դիաբետի վաղ հայտնաբերմանը և տալ հանրամատչելի հմտություններ՝ խուսափելու դիաբետի հետագա բարդություններից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին