Ժամանակավոր փոսալցման աշխատանքներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում

13.01.2017

Երևանի գլխավոր ու երկրորդական փողոցներում ժամանակավոր փոսալցման աշխատանքները նախատեսվածից շուտ են մեկնարկել: Գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Նախնական գույքագրումից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերով ստացվող տեղեկությունների հավաքագրումից հետո փոսալցումն իրականացնում են մասնագիտացած այն ընկերությունները, որոնք էլ նախորդ տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքները: Շինարարական կազմակերպությունները Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն պարտավոր են սեփական միջոցներով վերացնել փողոցներում ի հայտ եկած թերությունները: 

Ավելի ուշ` եղանակային նպաստավոր պայմանների առկայությամբ կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին