Ժամանակավորապես կփակվեն Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները

27.11.2020

Հարգելի համաքաղաքացիներ,

կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ ս.թ. նոյեմբերի 30-ից ժամանակավորապես կփակվեն Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները:
Քաղաքացիները կարող են օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից:

Դիմումների համար՝ https://arcanc.yerevan.am/am/fast-app/: 

Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր՝ https://www.yerevan.am/am/hot-line/:

 

Լուսանկարներ