ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցի

Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցի
Երևանի Նորք թաղամասի բարձունքին կանգուն է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նախկինում կոչվել է Սուրբ Մարինոս: Այն գտնվում էր Երևանի նշանավոր ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու կողքին: Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավերվել էր 1679թ. աղետալի երկրաշարժի ժամանակ: XX դարասկզբին եկեղեցին կառուցվել է Տեր-Ավետիքյան եղբայրների միջոցներով: Մարիամ Աստվածածնի տոներին ավերակ եկեղեցի էին այցելում բազմաթիվ ուխտավորներ ոչ միայն Նորքից, այլև այլ բնակավայրերից:
Հայաստանի անկախացումից հետո՝ 1990թ. ապրիլից, Նորքի բնակիչները, Նորք-Մարաշ հայրենակցական միության հանգանակած միջոցներով ձեռնամուխ եղան եկեղեցու վերակառուցմանը: 1995թ. վերանորոգված եկեղեցին գործում է: