Մեզ հետ համագործակցում են
Մեզ հետ համագործակցում են
• ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ
Բաժինը մասնակցել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Նորարարություն հանուն երեխաների և հավասարության» աքթիվեյթ թոկս /Activate Talks/ միջոցառմանը։ Միջոցառումը նպատակ ուներ պաշտպանել երեխաների, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները։
• «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպություն
Բաժինը հասարակական կազմակերպության հետ համագործակցել է «Ընտանեկան բռնության կանխարգելումը» թեմայով պիլոտային ծրագրի իրականացման շրջանակներում։ Աջակցել է ծրագրի անցկացմանը Երևան քաղաքի Քանաքեռ–Զեյթուն, Ավան, Նոր Նորք վարչական շրջաններում։
• «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել է հանդիպում-քննարկում Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և Երևան քաղաքի 12 վարչական շրջանների գենդերային հարցերով աշխատանքային խմբերի կողմից ներկայացված 2014 թվականի գենդերային քաղաքականությանն ուղղված միջոցառումների ծրագրերի իրականացման վերաբերյալ։
• «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպություն
Բաժնի մասնագետները մասնակցել են «Հույս և օգնություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Բռնությունից և թրաֆիքինգից տուժած երեխաներին օգնություն. Երեխաների պաշպանություն գիտելիքների ամրապնդման և լավագույն փորձի միջոցով» ծրագրի պաշտոնական բացմանը։
«Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար կազմակերպվում են թրաֆիկինգի զոհերի ուղղորդման ընթացակարգի վերաբերյալ քննարկումներ։
• «Հավատ» հասարակական կազմակերպություն
Lսողության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված «Հավատ» հասարակական կազմակերպության շահառուներին խրախուսելու նպատակով վերջիններիս համար բաժինը հունիսի 1-ին կազմակերպել էր միջոցառում՝ կավճանկարչություն, տարբեր կերպարների գունազարդում։ Մասնակից բոլոր երեխաներին տրամադրվել են նվերներ՝ գրենական պիտույքներ։
• «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ
Ս/թ մայիսի 6-8 ընկած ժամանակահատվածում Երևանի 6 հատուկ դպրոցների, երեխաների խնամքի և պաշտպանության 2 գիշերօթիկ հաստատությունների, հանրապետական հ.1 հատուկ կրթահամալիրի և «ՍՕՍ մանկական գյուղեր» մանկատան շուրջ 120 երեխաների համար բաժինը կազմակերպել էր ֆուտբոլի մրցաշար՝ առողջ ապրելակերպի խրախուսման, հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրման նպատակով։
Համագործակցություն է իրականացվում է «Ընտանիքի ամրապնդման» ծրագրի շրջանակներում։ Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող ընտանիքները, ըստ անհրաժեշտության, աջակցություն ստանալու նպատակով ուղղորդվում են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ։
• «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպություն
Բաժինը մասնակցել է կանանց իրավունքների կենտրոնի և ՀՀ Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության համատեղ կազմակերպված «Ընտանեկան բռնության կանխարգելման ուղիները Հայաստանում» խորագրով կլոր սեղանին։
• Երեխաների պաշտպանության ցանց
Բաժինը մասնակցել է Երեխաների պաշտպանության ցանցի և Childpact սևծովյան տարածաշրջանի երեխաների իրավունքների պաշտպանության կոալիցիայի կազմակերպած «Միասին՝ հանուն երեխաների» թեմայով կլոր սեղանին։
• «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպություն
• «Փրկություն» հասարակական կազմակերպություն