ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ

Տեսնել քարտեզի վրա

Պոլիկլինիկան հիմնադրվել է 1929թ. դեկտեմբերին:
Պոլիկլինիկայի գործունեությունը բնակչությանը բուժական և կանխարգելիչ սպասարկման ծառայություններ մատուցելն է:
Պոլիկլինիկան համալրված է թերապևտիկ բաժանմունքով, կանանց կոնսուլտացիայով և նեղ մասնագետներով` քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, ներզատաբան, սրտաբան, հոգեթերապևտ – սեռախտաբան, վիրաբույժ, ակնաբույժ, վարակաբան, ուռուցքաբան, մաշկավեներաբան, ուռոլոգ, ատամնաբույժ:
Գործում է լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունք հետևյալ ծառայություններով` էլեկտրոսրտագրություն, ռենտգեն, ֆլյուորոգրաֆիա, կլինիկական լաբորատորիա, կենսաբանական և միկրոբիոլոգիական լաբորատորիա, սոնոգրաֆիկ կաբինետ, որն ապահովված է ինչպես մշտական –անշարժ, այնպես էլ շարժական սոնոգրաֆիկ սարքերով:
Գործում է նաև ֆիզիոթերապիայի և բուժական մերսման կաբինետ, իմունական խարգելման կաբինետ, կենտրոնացված հականեխման կաբինետ, միջամտության կաբինետ, մատենավարման բաժին և կենտրոնացված համակարգչային կաբինետ:
Նյութատեխնիկական խնդիրների լուծումը, պոլիկլինիկայի վերազինումն ու արդիականացումն իրականություն է դառնում Երևանի քաղաքապետարանի աջակցության և հետևողականության շնորհիվ։ 2016թ. Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կատարվել է եվրոլուսամուտների և ջեռուցման համակարգի տեղադրում։ 2017թ. վերանորոգվել է Գերմանահայ գործարարների միության և նույն միության «Արման Տերտերյան» հիմնադրամի կողմից։

 


Տնօրեն` Ռուզաննա Հայրապետյան 
Հասցե` Երևան, Լեոյի 17
Հեռ.՝ (010) 53-57-83, (091) 21-87-40

Լուսանկարներ