Պահոց

Ազգային Ինքնորոշում Միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի կողմից ս.թ. մայիսի 11-ին կազմակերպվելիք հավաքի անցկացումն ընդունվել է ի գիտություն, երթի նկատմամբ սահմանվել է սահմանափակում

06.05.2016

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 06.05.2016 թվականի որոշմամբ. 

1. Ազգային Ինքնորոշում Միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի կողմից ս.թ. մայիսի 11-ին ժ.17.00-19.00 Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում հավաքի անցկացումն ընդունվել է ի գիտություն։
2. Սահմանվել է սահմանափակում ս.թ. մայիսի 11-ին ժ.19.00-21.00 Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքից՝ Ազատության հրապարակ-Թումանյան փողոց–Սայաթ–Նովա պողոտա–Բաղրամյան պողոտա /մինչև Պռոշյան փողոց/ երթուղով երթ անցկացնելու վայրի նկատմամբ՝ առաջարկելով երթն անցկացնել Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքից՝ Ազատության հրապարակ–Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածք երթուղով։

Երևանի քաղաքապետարան