Պահոց

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 2021թ. մայիսի 24-ի հ.186 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ

16.06.2021

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 16.06.2021 թվականի որոշմամբ կատարվել են փոփոխություններ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 2021 թվականի մայիսի 24-ի «Հավաքի և երթի անցկացումն ի գիտություն ընդունելու մասին» հ.186 որոշման մեջ.

• վերնագրից հանվել է «և երթի» բառերը,
• 2-րդ պարբերությունում «ժամը 12.00-20.00 Հանրապետության հրապարակում հավաքի և ժամը 20.00-21.00 Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթի» բառերը փոխարինվել է «ժամը 12.00-21.00 Հանրապետության հրապարակում հավաքի» բառերով:

 

Երևանի քաղաքապետարան