Պահոց

Երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն

10.05.2021

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 10.05.2021 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի կողմից ս.թ. մայիսի 15-ին` ժամը 14.00-14.30 Մելիք Ադամյան փողոցի հ.1 հասցեի հարակից տարածքից՝ Մելիք Ադամյան փողոց - Տիգրան Մեծի պողոտա - Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող տարածք երթուղով երթի անցկացումը:

Երևանի քաղաքապետարան