Պահոց

Հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկում

13.02.2019

«Հայոց ազգային գվարդիա» ՆԿ խորհրդի նախագահ Տիգրան Չոբանյանի կողմից ներկայացվել է իրազեկում՝ ս.թ. փետրվարի 26-ին ժ.18.00-19.30 Ազատության հրապարակում հավաք, ժ.19.30-20.00 Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող սումգայիթյան ջարդերի զոհերին նվիրված հուշահամալիրի հարակից տարածք երթուղով երթ, ժ.20.30-21.00 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքից դեպի Եռաբլուր պանթեոն երթուղով ջահերով երթ և ժ.21.00-21.15 Եռաբլուր պանթեոնի տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարան