Պահոց

Հավաքի և երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն

13.02.2017

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 13.02.2017 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Վահրամ Պետրոսյանի կողմից ս.թ. փետրվարի 18-ին` ժ.11.00-22.00 Ազատության հրապարակում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.17.00-19.30 Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գ. Լուսավորչի փողոց – Արշակունյաց պողոտա – Ագաթանգեղոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Սայաթ–Նովա պողոտա – Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումը։

 


Երևանի քաղաքապետարան