Պահոց

ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի՝ ս.թ. հուլիսի 25-31-ը և ս.թ. օգոստոսի 1-15-ը հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

21.07.2021

1.Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 21.07.2021 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. հուլիսի 25-31-ը և ս.թ. օգոստոսի 1-15-ը՝ ժամը 00.00-24.00-ն, Մատենադարանին հարող տարածքում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Մատենադարանին հարող տարածք-Կորյունի փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Մատենադարանին հարող տարածք երթուղով երթերի անցկացումը:

2. ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. հուլիսի 9-24-ը Երևան քաղաքի Մատենադարանին հարող տարածքում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:
3. Հավաքները (երթերը) իրականացնել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի 19.07.2021 թվականի թիվ 9/10/46609-21 գրությամբ առաջարկված պահանջների պահպանմամբ:

 

 

Երևանի քաղաքապետարան