Պահոց

ՀՀ քաղաքացի Վարուժան Ավետիսյանի՝ ս.թ. մայիսի 28-ին հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

02.05.2016

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 02.05.2016 թվականի որոշմամբ.
1.Սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացի Վարուժան Ավետիսյանի կողմից ս.թ. մայիսի 28-ին ժ.00.00-24.00 Ազատության հրապարակում նախատեսված հավաքի ժամանակի նկատմամբ՝ առաջարկելով հավաքն անցկացնել ժ.08.00-22.00։
2.ՀՀ քաղաքացի Վարուժան Ավետիսյանի կողմից ս.թ. մայիսի 28-ին ժ.19.30-21.30 Ազատության հրապարակ–Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։
3. ՀՀ քաղաքացի Վարուժան Ավետիսյանի կողմից ս.թ. մայիսի 28-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:

 

Երևանի քաղաքապետարան