Պահոց

ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի՝ ս.թ. ապրիլի 13-ին ժ.23.00-ից մինչև ս.թ. ապրիլի 14-ը ժ.23.00-ն հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

19.03.2018

 Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 19.03.2018 թվականի որոշմամբ. 

1.Սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի կողմից ս.թ. ապրիլի 13-ին ժ.23.00-ից մինչև ս.թ. ապրիլի 14-ը ժ.23.00-ն Ազատության հրապարակում նախատեսված հավաքի անցկացման նկատմամբ, առաջարկելով հավաքն անցկացնել ս.թ. ապրիլի 14-ին ժ.09.00-23.00, իսկ երթն իրազեկման մեջ նշված ժամին՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Գ.Լուսավորչի փողոց-Իտալիայի փողոց-Վ.Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով։

 

Երևանի քաղաքապետարան