Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

23.01.2017

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 23.01.2017 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի իրազեկումը՝ ս.թ. փետրվարի 10-ին, ժ.16.30-18.30 Ա. Բաբաջանյան փողոց–Րաֆֆու փողոց–Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածք և Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքից՝ Րաֆֆու փողոց–Ա.Բաբաջանյան փողոց երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան