Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

03.03.2017

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 03.03.2017 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումը՝ ս.թ. մարտի 28-ին ժ.11.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.19.00-20.30 Ազատության հրապարակ–Սայաթ–Նովա պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան