Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

27.04.2017

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 27.04.2017 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տ. Սարգսյանի իրազեկումը ս.թ. մայիսի 1-ին ժամը 12.30-16.00 Մարտիրոս Սարյանի արձանի հարակից տարածքից՝ Մաշտոցի պողոտա–Գ.Լուսավորչի փողոց–Մանկական զբոսայգի երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան