Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

02.05.2017

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 02.05.2017 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի իրազեկումը ս.թ. մայիսի 10-ին ժամը 18.00-24.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20.30-23.00 Ազատության հրապարակ – Թումանյան փողոց – Նալբանդյան փողոց – Մոսկովյան փողոց – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Վ. Սարգսյան փողոց – Բեյրութի փողոց – Արգիշտիի փողոց – Իտալիայի փողոց – Վ. Սարգսյան փողոց–Հանրապետության հրապարակ – Աբովյան փողոց – Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան