Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

10.05.2017

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 10.05.2017 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի իրազեկումը՝ ս.թ. մայիսի 12-ին ժամը 17.00-21.30 Դավիթ Անհաղթ փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկի հատվածից՝ Կոմիտասի պողոտա – Կասյան փողոց – Բաղրամյան պողոտա – Մաշտոցի պողոտա երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան