Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

29.05.2017

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.05.2017 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցևի իրազեկումը՝ ս.թ. հունիսի 10-ին ժամը 10.00-12.00 Ազատության հրապարակից /ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտից/՝ Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Վ.Սարգսյան փողոց–Բեյրութի փողոց–Արգիշտիի փողոց–Հաղթանակի կամուրջ–Աթենքի փողոց–Բրազիլիայի հրապարակ–Ծիծեռնակաբերդի խճուղի–Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տարող աստիճանների հարակից տարածք երթուղով երթ /հեծանվավազք/ անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան