Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

11.01.2018

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.01.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի իրազեկումը՝ ս.թ. հունվարի 27-ին՝ ժամը 14.30-16.00-ը, Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից՝ Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա՝ մինչև Սիրահարների զբոսայգի երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան