Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

09.04.2018

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 09.04.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Հրաչ Թադևոսյանի իրազեկումը՝ ս.թ. ապրիլի 23-ին ժ. 20.00-ին Ազատության հրապարակում հավաք և ժ.20.30-ից Ազատության հրապարակ- Մաշտոցի պողոտա – Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան