Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

09.04.2018

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 09.04.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական կուսակցության նախագահ Մ. Շահվերդյանի իրազեկումը՝ ս.թ. ապրիլի 17-ին ժ.18.30-21.30 Մատենադարանին հարող տարածքում հավաք և ժ.21.30-ին Մատենադարանին հարող տարածքից՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Կորյունի փողոց երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան