Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

13.04.2018

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 13.04.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Գ. Ղումաշյանի իրազեկումը՝ ս.թ. մայիսի 9-ին ժ.13.00-16.00 Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Աբովյան փողոց՝ մինչև Շառլ Ազնավուրի անվան հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան