Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

21.11.2018

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 21.11.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Սերգեյ Կյուրեղյանի իրազեկումը՝ դեկտեմբերի 6-ին ժամը 17.00-22.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20.00-22.00 Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Կորյունի փողոց-Նալբանդյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

 


Երևանի քաղաքապետարան