Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

17.12.2018

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 17.12.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության երիտասարդական թևի պատասխանատուներ Զոհրապ Սիմոնյանի և Աշոտ Թոփուզյանի իրազեկումը՝ ս.թ. դեկտեմբերի 21-ին ժամը 15.00-16.00 Աբովյան 52 հասցեի հարակից տարածքից՝ Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց - Գ. Նժդեհի արձանի հարակից տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:


Երևանի քաղաքապետարան