Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

22.01.2019

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22.01.2019 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի իրազեկումը՝ ս.թ. փետրվարի 16-ին՝ ժամը 14.30-16.00-ն, Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից՝ Մաշտոցի պողոտա–Բաղրամյան պողոտա՝ մինչև Սիրահարների զբոսայգի երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան