Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

15.02.2019

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 15.02.2019 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի իրազեկումը՝ ս.թ. մարտի 3-ին՝ ժամը 13.30-14.30, Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից՝ Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան