Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

06.02.2017

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 06.02.2017 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ ս.թ. մարտի 1-ին ժ.12.00-22.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.17.00-ին Ազատության հրապարակ–Մաշտոցի պողոտա–Գ.Լուսավորչի փողոց–Իտալիայի փողոց–Վ.Սարգսյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան